Սնունդը և առողջությունը
Լոլիկի հյութ. օգուտն ու վնասը
Լոլիկի հյութը ստացվում է թարմ, հյութալի պտուղներից, որը ենթարկվում է վարակազերծման (պաստերիզացիայի)` եռացման օգնությամբ:
Լոլիկն ունի հետաքրքիր պատմություն: Երկար ժամանակ Եվրոպայում այն համարվում էր ոչ ուտելի և ձեռք էր բերել թունավոր պտղի համբավ: Իսկ Ամերիկայում առասպել էր պտտվում այն մասին, որ լոլիկից պատրաստված ուտեստներով փորձում էին թունավորել նախագահ Ջորջ Վաշինգտոնին, սակայն պարզվեց, որ նա անմահ էր: Չէ որ ուտելով ամբողջ ուտեստը, ոչինչ տեղի չունեցավ և նա շարունակեց կատարել իր նախագահական պարտականությունները:
Ներկայումս լոլիկն ամբողջ աշխարհում ամենահայտնի բանջարեղեններից մեկն է: Տվյալ մշակաբույսն աճեցնում են և հողում, և ջերմոցներում, և, նույնիսկ, պատշգամբներում: Առավել համեղ հյութ ստացվում է թարմ քաղած պտուղներից: Հյութը կարելի օգտագործել ոչ միայն մաքուր ձևով, այլև դդմի սերմերով, կիտրոնի հյութով խառնած, նաև աղ ու համեմունքներ ավելացնելով:
Լոլիկի հյութի բաղադրությունը
Լոլիկի հյութիմեջ պարունակվում են սպիտակուցներ, սախարոզա, օրգանական թթուներ, պեկտինային նյութեր, օսլա, բջջանյութեր, կարոտին, վիտամին C: Հանքային նյութերից` նատրիում, մագնիում, կալցիում, քլոր, ծծումբ, երկաթ, ֆոսֆոր, սիլիցիում և յոդ:
Լոլիկի հյութի օգտակարությունը
Հյութի մեջ առկա պեկտինային նյութերի, կալիումի, մագնիումի և երկաթի բարձր պարունակությունը մթերքին տալիս են հատկություններ, որոնք օգտակար են սիրտ-անոթային պաթոլոգիաների դեպքում:
Այն մարդկանց մոտ, ովքեր պարբերաբար օգտագործում են այս հյութը, կարգավորվում է արյան զարկերակային ճնշումը, ցածրանում է խոլեստերինի մակարդակը, նաև ամրանում են անոթների պատերը: Մթերքի բջջանյութը բացում է ախորժակը, մեծացնում երիկամների գործառութային ունակությունները, աղիքային միկրոֆլորան բերում է նորմայի:
Լոլիկի հյութն ունի թեթև թուլացնող ազդեցություն, այդ իսկ պատճառով հանձնարարվում է քրոնիկական փորկապություններ ունեցող մարդկանց: Դրա ցածր կալիորականությունն օգնում է գեր մարդկանց ազատվել ավելորդ կիլոգրամներից: Ժողովրդական բժշկության մեջ լոլիկի հյութը հայտնի է որպես հակաքաղցկեղային միջոց և հանձնարարվում է օգտագործել ուռուցքաբանական հիվանդությունների և շաքարային դիաբետի ժամանակ: Լոլիկի խյուսը դիմահարդարման մեջ օգտագործվում է դիմակների ձևով` յուղոտ մաշկ և մազեր ունեցող մարդկանց:
Լոլիկի հյութի օգտագործման հակացուցումները
Պահածոյացված ձևով աղի հյութը չի կարելի օգտագործել երիկամների հիվանդությունների և բարձր զ/ճ-ի դեպքում: Լոլիկի թարմ հյութը նպաստում է թթվայնության, լեղու արտադրման բարձրացման, ինչն էլ երկարատև օգտագործման դեպքում հրահրում է քերծվածքային գաստրիտի, ստամոքսի և աղիների խոցի, խոլեցիստիտի և պանկրեատիտի:
Ամերիկացի գիտնականները լոլիկն անվանել են 2012 թվականի ամենաօգտակար մթերքը: Սննդաբանների կարծիքով, լոլիկի մեջ պարունակվում են շատ հակաօքսիդանտներ, ինչպես նաև վիտամիններով և հանքանյութերով հարուստ կարմիր տաքդեղն ու հատապտուղները:
01.03.2013 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ